Երեքշաբթի վաղ առավոտյան Ամանի կենտրոնում ֆուտբոլային երկրպագուների բազմամարդ հավաքի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։ Երկրպագուները դիտելուց են եղել Աշխարհի առաջնության Հորդանան-Ալժիր հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հորդանանի լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Հանրային անվտանգության վարչությանը (PSD)։
Դեպքը տեղի է ունեցել Հաշիմյան հրապարակում, որտեղ մեծ թվով երկրպագուներ էին հավաքվել՝ Հորդանան-Ալժիր խաղը դիտելու համար։ Խաղն ավարտվել է Հորդանանի պարտությամբ՝ 2:1 հաշվով։
Արտակարգ ծառայությունները ինը տուժածի են տեղափոխել հիվանդանոց այն բանից հետո, երբ հրապարակում տիրող ուժեղ բազմամարդությունն ու ամբոխի անկանոն շարժումը հանգեցրել են հրմշտոցի։
Տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է, իսկ մյուսները ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ, ասված է հաղորդագրության մեջ։