Պայթյուն Թուրքիայում՝ զինամթերքի պահեստում. կան զոհեր

Պայթյուն է որոտացել Թուրքիայի Քըրըքալե նահանգի զինամթերքի պահեստում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ի ցերեկը։ Զինամթերքի պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունները ճշտվում են։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարների, բուժաշխատողների և ոստիկանների բրիգադները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *