ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, որ լիովին հասկանում է դաշինքի որոշ անդամների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը, քանի որ վերջիններս հրաժարվել են աջակցել Վաշինգտոնին և Իսրայելին՝ Իրանի դեմ հակամարտության ընթացքում։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես գիտեմ, որ հիասթափություն կա», — հունիսի 23-ին Fox News հեռուստաալիքի եթերում նշել է Ռյուտեն։ «Եվ ես ամբողջությամբ կիսում եմ այդ հիասթափությունը», — հավելել է նա՝ նկատի ունենալով Թրամփի այն հայտարարությունները, թե դաշնակիցներից ոմանք հրաժարվել են աջակցել Միացյալ Նահանգներին Իրանի հետ բախման ժամանակ։
Այդուհանդերձ, Ռյուտեն վստահություն է հայտնել, որ «դրանք եզակի դեպքեր են»։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամ մի շարք երկրներ Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների ընթացքում «իրենց ռազմաբազաներն են տրամադրել» ամերիկյան ուժերին։ «Օրինակ՝ Իտալիան։ Ամերիկյան 500 ինքնաթիռ է օդ բարձրացել Իտալիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներից՝ «Էպիկական ցասում» գործողությանն աջակցելու համար», — նշել է նա։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ավելի վաղ բազմիցս խստորեն քննադատել էր հենց Իտալիային և եվրոպական մի շարք այլ դաշնակիցների՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ ցուցաբերած պահվածքի համար: