2026 թվականի հունիսի 6-ին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին․ տեղեկացնում ենք Ստեփանավանի համայնքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։
«Եթե մինչև օրս ձեր կրած վնասները դեռևս չեն գրանցվել, խնդրում ենք մինչև նշված ժամկետը դիմել Ստեփանավանի համայնքապետարան կամ կապ հաստատել քաղաքապետարանի հեռախոսահամարներով», – նշված հայտարարության մեջ։