Ռուսներն ամբողջ գիշեր հետ են մղել Ուկրաինայի կատաղի հարձակումները․ ինչ է հայտնի

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի մարզերի և Ազովի ու Սև ծովերի վրա ոչնչացրել են ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում մարտական ​​պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 323 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *