Գինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին


Սպորտ


Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջը սոցիալական ցանցերում անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին, որոնք նա գրանցել է Ավստրիայի ընտրանու դեմ խաղի արդյունքներով։ Ինչպես հայտնի է, այդ դիմակայությունում արգենտինացիները վստահ հաղթանակ են տարել 2-0 հաշվով՝ շնորհիվ Մեսսիի հեղինակած դուբլի։

Այսպիսով, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռեկորդակիր միանգամից 4 ցուցանիշով.

  • Լավագույն ռմբարկու – 18 գոլ
  • Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ – 28 խաղ
  • Ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստ – 18 հաղթանակ
  • Ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստ – 2489 րոպե

Արգենտինայի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին՝ ուժերը չափելով Հորդանանի ընտրանու հետ։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *