Ենթադրում եմ՝ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը. Իոաննիսյան

Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման։

Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։

Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան ձերբակալվել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ինչո՞ւմ է մեղադրվում Ավետիք Չալաբյանը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Չալաբյանը մեղադրանքը համարում է «ծայրից ծայր» սուտ. Նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *