Հայաստանում գործարկվել է անշարժ գույքի գործարքների վիճակագրության հարթակ

Հայաստանի անշարժ գույքի
շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների հասանելիությունը դարձել է նոր առցանց հարթակի
գործարկման նպատակ։ «ԿՈՄՈ» ընկերությունը ներկայացրել է անշարժ գույքի վիճակագրության
բաց հարթակ, որը հնարավորություն է տալիս հետևել շուկայում արձանագրված իրական գործարքների
դինամիկային։

 

Նախագծի
հեղինակների տեղեկացմամբ՝ հարթակը հիմնված է բացառապես կատարված և գրանցված
գործարքների տվյալների վրա, ինչը թույլ է տալիս օգտատերերին ծանոթանալ շուկայում
ձևավորված փաստացի պատկերին՝ առանց հայտարարությունների հարթակներում ներկայացված
առաջարկային գների ազդեցության։

 

Հարթակում
ներկայացված են Երևանի բոլոր վարչական շրջանների, ինչպես նաև Հայաստանի բոլոր
մարզերի և քաղաքների վերաբերյալ տվյալներ։ Օգտատերերը կարող են ուսումնասիրել
բնակարանների, առանձնատների, հողատարածքների, կոմերցիոն և արտադրական տարածքների,
ինչպես նաև ավտոտնակների առուվաճառքի վիճակագրությունը։

 

Համակարգը
հնարավորություն է տալիս նաև հետևել գործարքների քանակի փոփոխություններին
ժամանակի ընթացքում՝ գրաֆիկների և վերլուծական գործիքների միջոցով։

 

Մասնագետների
գնահատմամբ՝ նման հարթակների առկայությունը կարող է նպաստել շուկայի
թափանցիկության բարձրացմանը և հանրության համար առավել հասանելի դարձնել անշարժ
գույքի ոլորտի վիճակագրական տեղեկատվությունը։

 

Նախագծի
հեղինակների խոսքով՝ հարթակը հետագայում նախատեսվում է համալրել նոր ցուցանիշներով
և վերլուծական գործիքներով։

 

Հայաստանի անշարժ գույքի շուկայի
վիճակագրությանը և գործարքների դինամիկային կարելի է ծանոթանալ komo.am/stats
հասցեում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *