Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց. փաստաբան

«Հայաքվե« միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա ձերբակալել նրան։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *