Մակրոնն ազդարարել է հուլիսի 13-ին Ուկրաինայի հարցով «կամեցողների կոալիցիայի» հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական հարցով «կամեցողների կոալիցիայի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին։ Այս մասին նա հայտնել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ «Եվրոպական հնգյակի» (E5) ձևաչափով բանակցությունների ավարտին, որին մասնակցում են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի դիրքորոշումները բավականին մոտեցել են, և անհրաժեշտ է այդ միասնականությունը ամրապնդել առաջիկա հանդիպումների ժամանակ։

«Այս [դիրքորոշումների մոտեցումը] պետք է շարունակվի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, իսկ այնուհետև՝ հուլիսի 13-ին մեր կողմից կազմակերպվող «կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը, որը նվիրված է Ուկրաինային աջակցելուն ու անվտանգության երաշխիքներին», — նշել է Մակրոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *