«Մի-8 ԱՄՏ» տեսակի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ղազախստանի Պավլոդարի մարզում։ Օդանավում եղել է 13 մարդ․ տուժածների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։ Այս մասին հայտնել են հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
«Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 24-ին Պավլոդարի մարզի Զարյա բնակավայրի մոտակայքում «Կազավիասպաս» բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող «Մի-8 ԱՄՏ» տեսակի (գրանցման համարը՝ UP-MI872) ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Թռիչքի նպատակն էր որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ կորած քաղաքացուն գտնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Օդանավում եղել է անձնակազմի հինգ անդամ և ութ ուղևոր։ «Ավիավթարի հետևանքով զոհեր չկան։ Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,- հավելել են մամուլի ծառայությունից։