Խորքի մեջ չենք սպասում, որ կարդարացնեն Միքայել Սրբազանին, չնայած բոլոր հնարավորությունները կան, բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և քաղաքական պատվերները, նաև այն, որ մինչև այսօր ընդդիամդիր մարդիկ են ձերբակալվում, չեմկարծում, որ կարդարացնեն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։
«Գոնե պիտի ինչ–որ չափով սահմանափակումները վերացնեն ու երևի կուղարկեն Գյումրու դատարան՝ նորից վերաքննվելու»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ առավոտից խուզարկում են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը, նաև խոսակցություններին, որ իշխանություններն ուզում են Գյումրիում կրկին ընտրություններ անցկացնել, նա ասաց. «Անցած ընտրություններն իրենք են անցկացրել, այսինքն ընդունում են, որ թերացել են, թույլ են տվել սխալներ ու հիմա էլ սխալներ թույլ չեն տալո՞ւ։ Նույն մարդիկ են, ու եթե թույլ են տվել սխալներ, էլի թույլ են տալու։ Խնիդրն այն է, որ իրենց թեկնածուն չի անցել Գյումրիում ու հիմա փորձում են ևս մեկ ընտրությամբ, ավելի կատարելագործված ընտրակեղծիքներով հասնել իրենց ուզածին։
Եթե չկարողանան բավարար չափով ընտրակեղծիքներ կիրառել, միանշանակ չի անցնի իրենց թեկնածուն, բայց չգիտենք ինչ կանեն։ Փաստացի Հայաստանի Հանրապետությունում ընտրություն չկա, գոյություն չունի, պարզապես ժողովրդին խաբում եմ, ինչոր չափով ներգրավում են ժողովրդին, որպեսզի ցույց տան, որ ինչ որ լինում է, ձեր կամքով է լինում, որ ժողովուրդը չնդդիմանա, չըմփոստանա։ Իրականում ժողովրդի կամքով չի լինում ոչ մի բան»։
Ինչ վերաբերում է մի քանի քահանաների 25-օրյա հավաքների կանչելու փաստին, Արտաշես սարկավագ Աջապահյանն ասաց. «Փոքրոգի վրժեխնդրություն է, հոգևորականն առանց այդ էլ ծառայության մեջ է, ծառայում է իր հոտին, Հայաստանից դուրս կամ Հայաստանում ծառայում է հայ ժողովրդին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի
գործով վերջին դատական նիստը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։
Դատարանի մոտ հավաքվել են Միքայել Սրբազանի աջակիցներն ու համախոհները։
Հիշեցնենք, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
2025–ի հոկտեմբերի 3–ին դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Վճիռը բողոքարկվել է։