Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
Այսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու՝ ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։
Կառավարության անդամների՝ փոխվարչապետներ և նախարարներ, փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, տեղի կունենան։
Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են։
ԵԱՏՄ մյուս անդամ երկրները Հայաստանի փորձից, համոզված եղեք, մտահոգված են, որովհետև նույնը կարող է տեղի ունենալ նրանց հետ։
Եթե այս հարցերը արագ չկարգավորվեն, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի։
ԵԱՏՄ-ն ի՞նչ է, 4 սկզբունք, եթե դրանք չկան, ուրեմն ԵԱՏՄ չկա։
Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան, է չի լինի-չի լինի։
Այո՛, Հայաստանում խցանումների պրոբլեմ կա, չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը պետք է բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ ընկնի: