«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց»․ ՄԻՊ

«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց»․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «Կալանքի կիրառման համակարգային խնդիրների լուծման կարևորության մասին
     Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։
     Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը:
     Պետությունը փաստացի կատարել է Պաշտպանի այս առաջարկությունները, ինչը ՄԻՊ հաստատությունը կարևոր է համարում` նկատի ունենալով նաև պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշների աճը:
     Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց` կարևորելով և առաջնահերթ համարելով կալանքի կիրառման ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *