Վերաքննիչ դատարանն այսօր Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացրեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
Ավելի վաղ Սրբազանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ վերանայելու տնային կալանքը, մերժվել էր, և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը մնացել էր անփոփոխ։
Նաև դատարանը Միքայել սրբազանին թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել չէր թույլատրել։