Լիբանանում մարտի 2-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 4230-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մարտի 2-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 4230 մարդ, ևս 12 հազար 179-ը ստացել են վնասվածքներ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Իսրայելը շարունակում է բռնազավթված պահել Լիբանանի հարավային շրջանները. դրանցից մի քանիսը վերահսկվում էին տասնամյակներ շարունակ, իսկ մյուսները գրավվել են 2023-2024 թվականների պատերազմի ընթացքում։

Վերջին ներխուժման ժամանակ իսրայելական զորքերը առաջացել են լիբանանյան տարածքի խորքը ավելի քան 10 կիլոմետր։

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները մի քանի ճակատներում, ներառյալ Լիբանանը՝ երկու կողմերի միջև տևական խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *