Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացությունը հնարավոր է միայն Իրանի նշած երթուղիներով․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարում են, որ Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացությունը հնարավոր է միայն Իրանի Իսլամական Հանրապետության նշած երթուղիներով, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ որոշ պաշտոնական անձինք հայտարարել են Հորմուզի նեղուցում նավագնացության նոր երթուղու մասին՝ առանց Իրանին տեղեկացնելու կամ նրա հետ համակարգելու, ինչն անընդունելի է և չափազանց վտանգավոր։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հորմուզի նեղուցով տարանցիկ անցման համար միակ թույլատրելի երթուղիներն այնպիսիններն են, որոնք պաշտոնապես սահմանել է Իրանը։

Հաղորդագրության մեջ նախազգուշացվում է, որ այդ երթուղիներից դուրս նավարկությունն արգելված է և լուրջ վտանգ է ներկայացնում, ինչպես նաև հորդորում է բոլոր նավերին զերծ մնալ հայտարարված միջանցքներից դուրս ցանկացած տարանցումից։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նաև հայտարարել են, որ 16-րդ ալիքով իրենց ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է այն նավերի համար, որոնք ցանկանում են անցնել Հորմուզի նեղուցով՝ նախազգուշացնելով, որ կանոնները խախտող ցանկացած նավ կբախվի հարկադրանքի միջոցների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *