Երևանի հենց կենտրոնում գտել ու ձերբակելել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողին

Երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան–Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *