110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար


Հայաստան


ՀՀ Կառավարության որոշմամբ 110 մլն 309 հազար դրամ է հատկացվել նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքի նորոգման աշխատանքների համար։ Նորոգումից հետո այստեղ ժամանակավորապես կտեղափոխվի «Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որպեսզի բուժհաստատությունը շարունակի բնականոն գործունեությունը՝ առանց քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդհատման։

Միաժամանակ շարունակվում են աշխատանքները թիվ 2 պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Այդ նպատակով Կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա բուժհաստատությունն ամբողջությամբ արդիականացնել, բարելավել պայմանները և ստեղծել առավել հարմարավետ միջավայր ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ այցելուների համար։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *