Գերմանական Volkswagen AG-ն (VAG) ավտոկոնցեռնը մտադիր է առաջիկա տարիներին կրճատել 100 հազար աշխատատեղ։ Այս մասին հունիսի 26-ին հայտնել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն։
«Բլյումեն ցանկանում է զգալիորեն ավելացնել աշխատատեղերի կրճատումները, փաստացի փակել գերմանական չորս գործարան և նույնիսկ VW ապրանքանիշն առանձնացնել որպես նոր ընկերություն։ Volkswagen-ը կդառնա նոր ընկերություն», — հաղորդել է Manager Magazin ամսագիրը։
Բլյումեն նաև հայտնել է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդրումները մոտ 15 տոկոսով՝ մինչև 130 մլրդ եվրո, կրճատելու և Volkswagen մակնիշը VAG-ի իրավազորությունից դուրս բերելու մտադրության մասին՝ աշխատանքային գործընթացների օպտիմալացման և կոնցեռնի վնասները նվազեցնելու շրջանակում։