Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «160-ը 160-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների ևս մեկ փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով։ Ռազմագերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 5-ին «185-ը 185-ի դիմաց» բանաձևով։

Ռուսաստանը և Ուկրաինան հունիսի 26-ին իրականացրել են ռազմագերիների ևս մեկ փոխանակում, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Փոխանակումն իրականացվել է «160-ը 160-ի դիմաց» բանաձևով։

«Վերադարձվել են 160 ռուս զինծառայողներ։ Փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 160 ռազմագերիներ», — նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Ներկայում վերադարձված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում։

Ռազմագերիների փոխանակման հարցում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *