Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրանի հարձակումը նրա համար կդառնա «ամենամեծ սխալը»

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, դա կդառնա «նրա ամենամեծ սխալը»։

Նախարարի խոսքով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը վերջին օրերին «անընդհատ սպառնում է Իսրայելին»։

Նա նաև X սոցիալական ցանցում գրել է, որ «ո՛չ Հորմուզի նեղուցը, ո՛չ էլ քաղաքացիական անձանց վրա հարձակումները չեն օգնի Իրանին»։ Կացը հավելել է, որ «ոչինչ չի կանգնեցնի մեզ» և ընդգծել է, որ իսրայելական ուժերը «պատրաստ են ավարտին հասցնել խնդիրը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *