Ընդդիմության պայքարը «պլանները» ցուցակագրելու մասին չէ․ Մամիկոն Ասլանյան

Պայքարին փոխարինող այլ խոսույթ մարդկությունը դեռ չի հնարել, եթե ուզում ես հաղթել, պետք է պայքարես, պրպտաս, ընտրես ու գտնես ամենաճիշտ, ամենառացիոնալ լուծումը․ Սահմանդրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե՞ հավատում են, որ դատական բարձրագույն մարմինը արդարադատ որոշում կկայացնի։

Ըստ նրա՝ ճիշտ չէ, ասել՝ չենք հավատում ՍԴ-ի անկողմնակալությանն ու ոչինչ չանել։

«Պլան Բ» ունի՞ ընդդիմությունը․ լրագրողների այս հարցին նախկին քաղաքապետն արձագանքեց, որ «պլանները դրանք ցուցակագրելու մասին չէ»։

«Պայքարն ավարտ չունի այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետերին չենք հասել։ Ուստի՝ անկախ Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանի ընդունած որոշումներին՝ այս պայքարն ունի անուն և դրա անունը հաղթանակ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *