Լիբանանին աջակցելու համար կոալիցիա կստեղծեն

Իտալիան ու Ֆրանսիան պայմանավորվել են ստեղծել կոալիցիա՝ Լիբանանին՝ ՄԱԿ Ժամանակավոր Ուժերի գործողությունների ժամկետի ավարտից հետո աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ առաքելության գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա վերջին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ֆրանսիական Անթիբեում տեղի ունեցած ֆրանկո-իտալական երկկողմ համաժողովի ժամանակ։ Առաջիկայում նախատեսվում է Լիբանանի հարցով անցկացնել միջազգային կոնֆերանս։ Հիմնական խնդիրը լինելու է նման կարեւոր երկրամասում անվտանգության երաշխավորումը։ Հիշեցնենք, որ Լիբանանում ՄԱԿ առաքելությունը ստեղծվել է 1978 թվականին՝ իսրայելական ներխուժումից հետո՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատի հիման վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *