60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից (լուսանկար)

60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից

«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրում է. «ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԵԼՈՒ․ այս լուսանկարում կա ավելի քան 60 միլիոն աստղ:
     Եթե հաշվեցիք ու ստուգեցիք, որ ամեն ինչ ճիշտ է, եկեք արդեն պատմենք լուսանկարի մասին:
     Ուրեմն, սա ամենա, ամենա, ամենամանրակրկիտ նկարն է Ծիր Կաթինի կենտրոնից, որը երբևէ արվել է տեսանելի լույսով:
     Նկարը օրեր առաջ հրապարակել է ESA-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալությունը, որի «Էվկլիդես» տիեզերական աստղադիտակի ոչ այնքան թեթև ձեռքով էլ ստացվել է այս ֆանտաստիկությունը:
     Հույն մաթեմատիկոսի անունը կրող այս աստղադիտակը տիեզերք է ուղարկվել 2023 թվականին, իսկ ամիսներ անց զբաղեցրել է իր տեղը Լագրանժի L2 կետում:
     «Էվկլիդեսն» այնտեղ է ուղարկել մութ մատերիայի ու մութ էներգիայի մասին մեր գիտելիքները ամրապնդելու նպատակով, որը պետք է իրականացնի ճշգրիտ չափումներ անելով տիեզերքի ընդարձակման վերաբերյալ:
     Լավ, շատ չխորանաք «Էվկիլդեսի» կյանքի մանրամասների մեջ ու մի քիչ պատմենք լուսանկարի մասին 👀
     2025 թվականի մարտին այս աստղադիտակը 9 առանձին հատվածներ ֆիքսելով Ծիր Կաթինի կենտրոնից մոտ 26 ժամում ստանում է այս հսկայական կադրը 🔭
     Որն էլ արդեն անցնելով երկարատև մշակումների ճանապարհով` ստանում է այս վերջնական տեսքն ու հունիսի 24-ին հրապարակվում ESA-ի կողմից ))
     Ու մինչ մեզ համար այն ուղղակի վայելելու նկար է, լաաավ շա՜տ վայելելու նկար է, գիտնականների համար այն հսկայական ինֆորմացիայի աղբյուր է 😍
     Այստեղ տեսանելի են ավելի քան 60 միլիոն աստղեր, ինչպես նաև միգամածություններ ու աստղակույտեր․․․ ի դեպ, «Էվկլիդեսը» կարողանում է ֆիքսել նաև դետալներ թույլ աստղերից, որոնք հնարավոր չէ ֆիքսել, օրինակ, երկրային աստղադիտակների միջոցով 😎
     Ինչպես նշում է ESA-ն՝ «մեր գալակտիկայի այս աստղաշատ հատվածը կատարյալ վայր է գիտնականների համար՝ գրավիտացիոն միկրոլինզավորման միջոցով էկզոմոլորակներ փնտրելու համար» 😍
     Կարճ ասած, սպասենք լիքը նոր էկզոմոլորակների հայտնաբերման 😁
     Ահա, այսքանը սիրելիներ՝ «Էվկլիդեսի» նոր արկածների մասին, իսկ վերջում կսպասենք ձեր ❤️-երին՝ այս չքնաղությունը վայելելուց հետո 🔥
     Լուսանկարները, ինչպես արդեն մի 5 անգամ նշեցինք, ESA-ի էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *