Անքորիջում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում «ոչ ոք ոչինչ չի ստորագրել», սակայն քննարկվել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման տարբերակները․ ասել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Պուտինը հավելել է, որ Անքորիջում Ռուսաստանին խնդրել են ընդունել ամերիկացի բանակցողների ձևակերպած փոխզիջումները, ինչին ռուսական կողմը համաձայնել է։
ՌԴ նախագահը նաև հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը ամերիկյան կողմի հետ Իրանի դեմ հակամարտության «լարված փուլի» ավարտից հետո․ Ռուսաստանը, նրա խոսքով, սպասում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցին և պատրաստ է քննարկման։