Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան


Աշխարհ


Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ։ Երեկ՝ հունիսի 27-ին, Բեռլինում օդի ջերմաստիճանը հասել է +39.9°C-ի՝ սահմանելով քաղաքի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության բացարձակ առավելագույնը։ Բեռլինում կանոնավոր օդերևութաբանական դիտարկումները իրականացվում են 1876 թվականից։

Նախորդ բացարձակ ռեկորդը կազմել էր +38.5°C և գրանցվել էր 2019 թվականին։
 
Ռեկորդային շոգը չի սահմանափակվել միայն Գերմանիայով։ Ընդհանուր առմամբ, հունիսի 27-ի տվյալներով՝ Եվրոպայի 19 երկրներում գործող 64 օդերևութաբանական կայաններում նույնպես գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ»,- գրել է նա:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *