Սպասվում է փոփոխական ամպամածություն, կեսօրից՝ արևոտ եղանակ

Ուրբաթ՝ ապրիլի 17-ին Երևանում առավոտյան ժամերին սպասվում է ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +4…+11 աստիճան։

Կեսօրից սկսած երկինքը կպարզվի, կդիտվի արևային եղանակ, ջերմաստիճանը կհասնի +13…+16 աստիճանի։

Երեկոյան ժամերին ևս կպահպանվի պարզ եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +10…+16 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հյուսիս-արևմտյան, հարավային և արևելյան ուղղության՝ 1-3 մ/վ արագությամբ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 676-679 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 35-66%։

Արևածագը՝ 06:21, մայրամուտը՝ 19:43։ Լուսնի փուլը՝ նորալուսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *