ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC

ԱՄՆ Կենտուկի նահանգում տեղի ունեցած հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։

Նահանգում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Մի շարք շրջաններում գետերի վարարման և տեղումների մեծ քանակի պատճառով ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 20 սանտիմետրով։

Վերջին տվյալների համաձայն՝ փրկվել և անվտանգ վայրեր է տեղափոխվել ավելի քան 60 մարդ։ Զոհվել է առնվազն չորս հոգի. մասնավորապես՝ մի քանի հոգի չեն կարողացել դուրս գալ բնակելի տների նկուղներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *