«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, իսկ 1-ի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, և նա ազատ է արձակվել․ հայտնում է «Ուրեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին, վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում․ 15 քաղաքացի բերման էր ենթարկվել։