Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները


Տեսանյութեր


Հունիսի 26-ից Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները։ Դիմում են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները։ Բարձր Դատարանին դիմում ներկայացրած ուժերի պնդմամբ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ և ուստի պահանջում են վերանայել արդյունքները։

Սահմանադրական դատարանը 15 օրյա ժամկետում՝ ամենաուշը մինչև հուլիսի 4-ը պետք է որոշի՝ ներկայացված խախտումները բավարար հիմք են, որպեսզի ազդեն ընտրությունների արդյունքների իրավական գնահատականի վրա, թե ոչ։Սահմանադրական Դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

ՍԴ-ի կայացրած որոշումը վերջնականապես կփակի կամ կշարունակի ընտրությունների արդյունքների շուրջ քաղաքական վեճը։ Դրանից հետո պարզ կլինի նաև, թե ինչ հետագա քայլեր կձեռնարկեն արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը։

Top-news.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *