«Ժողովրդավարությունը մեռնում է, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից». Դավիթ Մանուկյան

«Ժողովրդավարությունը մեռնում է, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդավարությունը մեռնում է, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից։
     Սահմանադրական դատարանում երևում է այն ամենը, ինչը գետնի վրա մենք տեսնում ու զգում էինք ամիսներ շարունակ։ Ակնհայտ է, որ իշխող ուժը բոլոր հնարավոր եղանակներով՝ վարչական ռեսուրսով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, ճնշումներով, ընդդիմադիր ուժերի և գործիչների նկատմամբ հալածանքներով, անգամ քվեների գողությամբ, կեղծել է ընտրությունները։
     Սահմանադրական դատարանն ունի պատմական առաքելություն՝ թույլ չտալու, որպեսզի մեր երկրում տեղի ունենա սահմանադրական կարգի տապալում և ժողովրդավարության վերջնական ոչնչացում։
     Մյուս կողմից՝ բոլորը պետք է հասկանան, որ ոչ լեգիտիմ իշխանությունը, առանց այդ էլ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և մեր երկրի առջև ծառացած ծանր մարտահրավերների պայմաններում, պարզապես շանսեր չունի հաջողելու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *