Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց


Հարեվաններ


Յակուտիայի Միռնի քաղաքի օդանավակայանում «Սիբիր» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, հայտնում է Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռը Նովոսիբիրսկից ուղևորվել է դեպի Միռնի։ 173 ուղևորներից և անձնակազմի վեց անդամներից ոչ ոք չի տուժել, նրանք տարհանվել են։ Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռը վնասվել է։ Օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար։
 
«Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազությունը սկսել է վերահսկողության միջոցառումներ՝ ապահովելու համար, որ ավիաընկերությունը պահպանի թռիչքների անվտանգության օրենքները», – ասվում է հաղորդագրության մեջ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *