Քաթարը հայտարարել է՝ Դոհայում գտնվող ԱՄՆ դեսպաններն այսօր չեն հանդիպի Իրանի ներկայացուցիչների հետ

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Քաթարում։Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները գտնվում են մայրաքաղաք Դոհայում, բայց Իրանի հետ անմիջական բանակցություններ չեն վարելու։

Նրա խոսքով՝ Ուիթքոֆը և Քուշները կհանդիպեն միջնորդների հետ և կքննարկեն բանակցային գործընթացի զարգացումը։

Ներկայացուցիչը հավելել է, որ Իրանի սառեցված միջոցները, որոնք կազմում են 6 միլիարդ դոլար, դեռևս չեն վերադարձվել Թեհրանին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել» անցյալ շաբաթ տեղի ունեցած հարվածներից հետո։

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱՄՆ-ի հետ որևէ նախատեսված հանդիպում, սակայն հայտարարում է, որ փորձագիտական պատվիրակություն կուղարկի Դոհա՝ իրանական սառեցված միջոցների ազատման հարցն առաջ տանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *