Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր


Քաղաքականություն


Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել:

«Այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Ղազախստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ քննարկվել են Համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման արդիական թեմաները: Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում երկկողմ փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային օրակարգին: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին պատմել է վերջերս Բրյուսել կատարած այցի արդյունքների մասին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *