Ցանկացած պետություն կարող է իրական հաջողություններ արձանագրել, երբ վարում է կշռադատված քաղաքականություն, որն ուղղված է կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերի չեզոքացմանը։
Այս առումով ՀՀ իշխանությունները տնտեսական խնդիրներին (հատկապես արտահանման) ուշացած են արձագանքում։
Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը։ Այժմ նոր միայն իշխանությունները կսկեն փնտրել արտահանման այլ ուղիներ։ Այդ լուծումներն անշուշտ չեն կարող ապահովել այն հուսալիությունն ու կայունությունը, որը կլիներ, եթե, օրինակ, ձկնամթերքի արտահանման ոլորտում կենտրոնացվածության աստիճանը նվազեցվեր տարիներ առաջ։
Որքա՞ն են կազմում ռուս–ուկրաինական պատերազմի տնտեսական վնասները. պատկերը` Ուկրաինայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Այս առումով Հայաստանի ձկնամթերքի արտահանման կենտրոնացվածությունը որոշ չափով նվազել է հիմնականում Վրաստանի և, որքան էլ զարմանալի է, պատերազմական իրավիճակում գտնվող Ուկրաինայի հաշվին։
Վիճակագրական տվյալները 2024թ․ ցույց են տալիս, թե որքան «շոշափելի» է ձկնամթերքի արտահանման կենտրոնացվածության թուլացումը․
Հայաստանը արտահանել է մոտ 9,814 տոննա ձկնամթերք, որը դրամային արտահայտությամբ կազմում է շուրջ $60 մլն։ 2024թ․ արտահանման ծավալների շուրջ 89%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։
Իշխանությունները, հավանաբար, տեղյակ էին, որ 2023թ․ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում էր 98%։ Հաշվի առնելով այս փաստը՝ հայկական ձկնամթերքը 2024թ․ զգալիորեն արտահանվել է Վրաստան և Ուկրաինա։ Վրաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 7%, իսկ Ուկրաինայինը՝ մոտ 4%։
Արդյո՞ք այս արդյունքները բավարար են։ Կենտրոնացվածությունը դեռևս խիստ բարձր է, իսկ համապատասխան միջոցները պետք է ձեռնարկվեին ավելի շուտ։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան վատ հետևանքներ կարող է ունենալ ուշացած տնտեսական քաղաքականության թերի իրականացումը։