ՌԴ-ում տնտեսական վիճակը վատթարացել է՝ հայտնել է ռուսաստանցիների 60%-ը. սա 20 տարվա ռեկորդային ցուցանիշ է. Gallup

Ռուսաստանցիների
60 տոկոսը
համարում է, որ իրենց քաղաքում
կամ տարածաշրջանում տնտեսական վիճակը վատթարանում է։
Այս մասին է վկայում ամերիկյան հետազոտական Gallup ընկերության
կողմից
անցկացված հարցումը, որն իրականացվել է 2026 թվականի մարտից մինչև մայիս։

Սա առավելագույն ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում
(ընկերությունը նմանատիպ հարցումներ է անցկացնում 2006 թվականից)։ Նախորդ
ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2020 թվականին (45%) և 2021 թվականին (50%)՝
կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

2026
թվականի հարցման համաձայն՝ հարցվածների 27%-
ն է նկատել իրենց քաղաքում կամ
տարածաշրջանում տնտեսական վիճակի բարելավում։

Ռուսաստանցիների
56%-ը
հայտնել է, որ
իրենց կենսամակարդակը վատթարանում է, ինչը նույնպես 20 տարվա
ռեկորդային ցուցանիշ է։ Հարցվածների 29 տոկոսն է հայտնել իրենց կենսամակարդակի բարելավման մասին։

Վատթարացել են նաև ռուսաստանցիների հայացքները
աշխատաշուկայի
նկատմամբ.
հարցվածների 58%-ը նշել է, որ հիմա վատ ժամանակ է աշխատանք փնտրելու համար, 35%-ը
կարծում է, որ լավ ժամանակ է: Մեկ տարի առաջ այս ցուցանիշները համապատասխանաբար
կազմում էին 46% և 49%:

Gallup-ը
նաև նշում է
մեկ տարվա մեջ ռուսների վստահության ռեկորդային անկում զինված ուժերի,
կառավարության և ընտրությունների նկատմամբ: Զինված ուժերի նկատմամբ վստահությունը
79%-ից նվազել է մինչև 66%, կառավարության նկատմամբ՝ 67%-ից մինչև 53%, իսկ
ընտրությունների արդարության նկատմամբ՝ 56%-ից մինչև 40%: Երկրում լրատվամիջոցների
ազատության դրական գնահատականները վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազել են՝
59%-ից հասնելով 34%-ի:

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *