Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ


Աշխարհ


Հարավային Աֆրիկայի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ միգրանտների։ Նախօրեին ավարտվել է «վերջնաժամկետը», որը տրվել էր բոլոր օտարերկրացիներին երկիրը լքելու համար։ Այս վերջնագիրը ներկայացրել էին մի քանի տեղական հակամիգրանտական շարժումներ։

Ոստիկանությունն ուժեղացրել է ներկայությունը փողոցներում՝ կանխելու անկարգությունները, ջարդերը եւ միգրանտների նկատմամբ բռնության դեպքերը։

Արդեն շուրջ 25 հազար օտարերկրացի լքել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը։ Նրանց մեծ մասը աֆրիկյան այլ երկրների քաղաքացիներ են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *