Մեխիկոյում Աշխարհի առաջնության հաղթանակի տոնակատարության ժամանակ հրմշտոցից 3 մարդ է զոհվել

Մեխիկոյի կենտրոնում Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Մեքսիկայի հավաքականի հաղթանակը տոնող հազարավոր երկրպագուների հոծ բազմության մեջ առաջացած հրմշտոցի հետևանքով երեք մարդ է խեղդամահ եղել։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։

«Վերակենդանացման միջոցառումներից հետո հաստատվել է 44-ամյա տղամարդու և 19-ամյա երիտասարդ կնոջ մահը, որոնք մահացել են շնչահեղձությունից»,- նշել են տեղի առողջապահության նախարարությունից։

Հաղորդվում է նաև, որ երրորդ զոհը 48-ամյա մի կին է, ում հարակից փողոցում առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել է։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որտեղ երկրպագուները փողոց էին դուրս եկել՝ Էկվադորի նկատմամբ Մեքսիկայի հավաքականի հաղթանակը տոնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *