ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

Եվրոպական Միությունը և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու համար, ներառյալ տրանսպորտային կապակցվածության, առևտրի և տնտեսական կապերի ամրապնդումը, ինչպես նաև աջակցել կոնկրետ քայլերին այդ նպատակներին հասնելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսի և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրոհանձնակատար Մագնուս Բրունների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

Կողմերը նաև վերահաստատել են հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և միջազգային իրավունքի հիման վրա արդար և տևական խաղաղության աջակցությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *