Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվունմ է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 4-5-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կնվազի։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.7°C (2018թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան 10.5°C (2019թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 24.5°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *