Կգերազանցի՞ արդյոք Մեսսիի ռեկորդը. Մբապեն անկեղծ պատասխան է տվել

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ԱԱ-2026-ում անհատական ռեկորդներն իր համար այնքան կարևոր չեն, որքան թիմի ընդհանուր հաղթանակը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա մտածում է աշխարհի առաջնությունների պատմության մեջ գոլերի ռեկորդը գերազանցելու մասին, Մբապեն պատասխանել է.
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Գլխավոր նպատակը թիմի հետ հնարավորինս հեռու գնալն ու հուլիսի 19-ին այստեղ՝ եզրափակիչին վերադառնալն է։ Բնականաբար, որքան շատ գոլ խփեմ, այնքան ավելի կբարձրանամ վարկանիշային աղյուսակում: Համոզված եմ, որ Մեսսին դեռ կխփի իր գոլերը, բայց ես դրան չեմ նայում: Ես կենտրոնացած եմ միայն մեր առաջիկա մրցակիցների և մրցաշարի մնացած հատվածի վրա։ Ես ուզում եմ մտնել իմ երկրի պատմության մեջ և ստիպել մարդկանց հպարտանալ ինձնով»։

Նշենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում ֆրանսիացի հարձակվողն իր ակտիվում ունի 6 գոլ՝ անցկացրած 4 հանդիպումներում։ Մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում նա շրջանցել է նորվեգացի Էռլինգ Հալանդին և հավասարվել Լիոնել Մեսսիին (6-ական գոլ)։

Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնություններում Մբապեն մասնակցել է 18 խաղի և դարձել 18 գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով նա արդեն շրջանցել է գերմանացի լեգենդար հարձակվող Միրոսլավ Կլոզեին և զիջում է միայն Լիոնել Մեսսիին, ով անցկացրած 29 խաղում խփել է 19 գնդակ։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *