Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք


Աշխարհ


Վենեսուելայում ավելի քան 80 000 ընտանիք, որոնք տուժել են հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժից, օգնություն են ստացել։ Մասնավորապես, բաժանվել է մոտ 9 հազար տոննա պարենամթերք։ Այդ մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտարարել է բոլիվարյան հանրապետության խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Նա հայտնել է, որ 12 841 մարդ զրկվել է օթևանից։

Խորհրդարանի նախագահը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, առավել տուժած Լա Գուայրայի նահանգում դրանց մասնակցում են փրկարարական միջազգային խմբերի 4 000 անդամ։ Երկրում փրկարարական աշխատանքներին ներգրավված է զինված ուժերի ավելի քան 26 000 ներկայացուցիչ և փրկարար, ինչպես նաև 17 000 կամավոր:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *