Ամերիկուհին ողջ է մնացել ավելի քան 450 մետր բարձրությունից ընկնելուց հետո

ԱՄՆ-ում մի կին կարողացել է ողջ մնալ՝ Շաստա լեռան վրա 1500 ֆուտ (մոտ 457 մետր) բարձրությունից ընկնելուց հետո, հայտնել է CBS News հեռուստաալիքը։

«Կինը ստացել է մի քանի վնասվածք, բայց ողջ է մնացել Կալիֆորնիայի Շաստա լեռից 1500 ֆուտ բարձրությունից ընկնելուց հետո», — նշվում է նյութում։

Հստակեցվում է, որ 31-ամյա լեռնագնացուհին վերելք էր կատարում երեք հոգուց բաղկացած խմբի կազմում։ Կնոջը հայտնաբերել են գիտակից վիճակում՝ կոճի ենթադրյալ կոտրվածքով և այլ վնասվածքներով։ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկության աշխատակիցները հաջողությամբ տարհանել են նրան լեռից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *