Իրանի ԱԳՆ․ շուրջ 100 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

Մոտ 100 պետության ներկայացուցիչներ կմասնակցեն Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է IRIB-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Հուլիսի 3-ի առավոտյան կկայանա հրաժեշտի արարողություն՝ հանրության մասնակցությամբ, իսկ օրվա երկրորդ կեսին դրան կմիանան բարձրաստիճան օտարերկրյա պատվիրակությունները։

Ինչպես նշել են Իրանի ԱԳՆ-ում, հյուրերի թվում կլինեն պետությունների ղեկավարներ, խորհրդարանների խոսնակներ, արտաքին գործերի նախարարներ, կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործիչներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *