«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար


Բիզնես


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Մանուշյան 4/4)։
 
Ըստ գերատեսչության՝ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
 
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամսով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *