Երևանն ու Վաշինգտոնը պատմական հանգրվանում են երկկողմ հարաբերություններում․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Միացյալ Նահանգներին Անկախության օրվա՝ 250-ամյակի կապակցությամբ։ ԱԳՆ-ի X-ի պաշտոնական էջում հրապարակված ուղերձում նշվում է. «Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին շնորհավորում ենք Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը՝ հետագա զարգացման լայն հնարավորություններով։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *