Արդյոք առնվազն ԲՀԿ–ի մասով ՍԴ որոշումն արդա՞ր էր. հարց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին

Գտնում եմ, որ բարձր դատարանի դատավորը իրավասու չէ գնահատական տալ  բարձր դատարանի որոշմանը, առավել եւս այն պայմաններում, երբ հրապարակված  է որոշման միայն եզրափակիչ մասը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ–ի մասով ՍԴ որոշումն արդար էր։

«Որոշումը կտեղադրվի դատարանի կայքում եռօրյա ժամկետում։ Կխնդրեմ որոշման վերաբերյալ դատողություններ անել ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»,– ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *