Ժողովրդավարական երկրների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել խաղաղության. Զելենսկին՝ Թրամփին

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ Ուկրաինային ևՄիացյալ Նահանգներին միավորում են ազատության և անկախության ընդհանուր արժեքները։

«Շնորհակալություն Վաշինգտոնին ռազմական աջակցության համար, մասնավորապես՝ Javelin և Patriot համակարգերի տրամադրման համար, վստահ եմ, որ ժողովրդավարական երկրների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել արդար և կայուն խաղաղության»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *