«Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները:
Այս մասին տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:
«Եկանք եզրակացության, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է ԱԺ-ում»,- նշել է նա։
«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:
Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։
Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:
Մենք պայքարելու ենք քեզ համար»,- ասվում է տեսանյութում: